ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ադեկվա՞տ է, արդյոք, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը

Ադեկվա՞տ է, արդյոք, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը
23.09.2025 | 14:39

ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս կա՞ արդյոք որևէ հոգեբան կամ հոգեբույժ, որը, կարդալով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այսօրվա գրառումները, կհամարձակվի փաստել, որ նա ադեկվատ է, չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ։

Քրեական գործերով մասնագիտացած իրավաբան եմ, 25 տարի շարունակ հարյուրավոր փորձաքննություններ եմ վերլուծել և կարող եմ փաստել, որ փորձաքննվողները մեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ են ճանաչվել շատ ավելի ադեկվատ վարքագծի դեպքում։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3800

Մեկնաբանություններ